AM
13 May 2020 - 06:56 AMT

Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանմանը: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը:

ՊՆ-ից նշում են, որ վարժանքներն անցկացվել են անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով։ Մայիսի 11-ին ՊՆ 5-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական, իսկ 3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները՝ մասնագիտական պարապմունքներ: