AM
16 January 2009 - 13:28 AMT

FIFA առաջնությունում Հայաստանը բարձրացել է մեկ հորիզոնականով

FIFA հրապարակված առաջնության ազգային հավաքականների ցուցակում Հայաստանի թիմը անցյալ ամսվա համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով եւ 313 միավորով ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը: Առաջնությունը շարունակում են գլխավորել Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, իսկ երրորդ տեղում հոլանդացիներն են: Նշենք, որ անցյալ ցուցակի համեմատ, որը հրապարակվել էր դեկտեմբերի 17-ին, առաջին տասնյակում փոփոխություներ տեղի չեն ունեցել:

Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի մրցակից թիմերի առաջնության ցուցակն ունի հետեւյալ տեսքը.

1 Իսպանիա – 1663
2 Գերմանիա – 1389
3 Հոլանդիա – 1338
4 Իտալիա – 1326
5 Բրազիլիա – 1246
6 Արգենտինա – 1180
7 Հորվաթիա – 1142
8 Անգլիա – 1115
9 Ռուսաստան – 1103
10 Թուրքիա – 1016

54 Բելգիա – 548
61 Բոսնիա – 517
112 Հայաստան – 313
118 Էստոնիա – 260
134 Ադրբեջան – 209