ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մայիսի 18-ից կգործեն նաև մարզասրահները։ Մարմնամարզական օբյեկտներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոններ կգործեն` մարզասրահ այցելողները լոգանք կընդունեն տանը:
Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով, մուտքի մոտ նրանք կջերմաչափվեն:
Մարզասարքերը տեղադրվելու են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորությամբ: Անհրաժեշտության դեպքում դահլիճից կհեռացվի սարքավորումների մի մասը:
Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվելու են 60-80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:






