«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 15-ին՝ ժամը 13:00-24:00 կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը։ Այդ մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Երևանում կջրազրկվեն․
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզ․
Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:






