Մայիսի 17-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 5 մարդ է մահացել։ Դա ամենաբարձր ցուցանիշն է վարակի՝ ՀՀ թափանցելուց ի վեր։
Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Եվս 2 հիվանդ մահացել է այլ պատճառով։ Այսպիսով, վարակից մահացածների թիվը հասել է 60-ի, այլ պատճառով մահացածների՝ 24-ի։
Հաստատվել է 189 նոր դեպք, 134 մարդ առողջացել է, 1036 թեստի արդյունքները բացասական են եղել։
Ակտիվ հիվանդների թիվը հասել է 2463-ի, բուժվածներինը՝ 1925-ի, ընդամենը 4472 դեպք է գրանցվել։
Մայիսի 16-ին հայտնի էր դարձել ռեկորդային` 239 նոր դեպքի մասին։ Նույն օրը ԱՆ-ն հայտնել էր Նորքի ինտերնատ վարակի ներթափանցման ու այնտեղ խնամվող 40-ից ավելի տարեցի վարակման մասին։