AM
27 July 2002 - 15:06 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ԵԽ-Ի ԱՌՋԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը կքննարկի հուլիսի 31-ին Բաքու ժամանող ԵԽ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Հանս Քրիստիան Քրյուգերը: Համաձայն «Թուրան» գործակալության հաղորդման, Քրյուգերը կհանդիպի Ադրբեջանի դատա-իրավական գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: