Կառավարության անդամները հետևել են հակահամաճարակային կանոններին և բոլորին թեստավորելու կարիք այս պահին չկա, PanARMENIAN.Net-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ թեստավորման ընթացքը կլինի ըստ ցուցման:
Հունիսի 1-ին պարզվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով։ Նրանք վարակի որևէ ախտանշան չունեն։ Վարչապետը նշել է, որ կշարունակի աշխատել տնից։ Մինչ այդ Փաշինյանը մասնակցել է Կառավարության նիստերին ու պաշտոնական այլ միջոցառումների։
ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։






