AM
27 July 2002 - 14:05 AMT

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

«Աճի ֆինանսավորման մեխանիզմի եւ աղքատության կրճատման» ծրագրով Միջազգային արժութային հիմնադրամի վարկի հերթական փոխանցումը Հայաստան կիրականացվի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով` տվյալ հարցը կքննարկվի հոկտեմբերի սկզբին ՄԱՀ-ի տնօրենների խորհրդի կայանալիք նիստին: Ընդ որում նախարարը չհայտնեց փոխանցվող վարկի գումարը: Նշենք, որ մինչ այդ Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչեւ 2002 թվականի վերջը այդ ծրագրի շրջանակներում ՄԱՀ-ը կտրամադրի Հայաստանին 45 մլն դոլար: 87 մլն դոլար գումար կազմող «Աճի ֆինանսավորման մեխանիզմի եւ աղքատության կրճատման» ծրագիրն ավարտվում է 2004 թվականին: