AM
2 Հունիս 2020 - 07:05 AMT

Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել Շենգավիթում մանկական հանդեսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատարարել է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել մանկական հանդեսով, որը, ըստ շրջանառվող տեսանյութի, կազմակերպվել է հունիսի 1-ին Շենգավիթում։

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։

Փաշինյանը նաև տեսանյութն է հրապարակել։

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն է սահմանված՝ չեն գործում զվարճանքի վայրերը, արգելված են բոլոր հավաքները։