Մեքենաներից գողությունների «նոր շարք» է սկսվել, գողանում են պետհամարանիշերը, հայտնում են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
ՀԿ-ն կոչ է արել նման խնդրի դեպքում դիմել Ոստիկանություն՝ հիշեցնելով, որ զույգ պետհամարանիշերը գողանալու դեպքում ՃՈ-ն նույնը չի վերականգնում։
PanARMENIAN.Net-ին Ոստիկանությունում ասացին, որ տեղյակ են համարանիշեր գողանալու դեպքերից, կան նաև հարուցված քրեական գործեր:
«Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,-ասացին կառույցում։
ՀԿ-ի հաղորդագրությանը կից ներկայացված է համարները գողացած անձի Viber հավելվածի համարը, որտեղ նշված է՝ եթե պետհամարանիշերի տերը ցանկանում է դրանք հետ վերցնել, թող կապվի իրենց հետ։
Նյութի մեկնաբանություններում մեկ այլ հեռախոսահամար էլ է ներկայացված, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի փոխանցումից հետո պետհամարանիշերը կվերադարձվեն տիրոջը։ Ներկայացված է երկու հեռախոսահամար՝ +79774081517 և +79660672733։
Օգտատերերից մեկը տեղադրել է նաև Viber-ում իր նամակագրությունը, որտեղ նրանից սեփական մեքենայի պետհամարանիշը վերադարձնելու համար 20,000 դրամ են պահանջել։
Գողության նման ձևը տարածված է ՌԴ-ում։ Հայերը մեքենաներից հանում են պետհամարանիշերը, իսկ մեքենաների սեփականատերերը ստիպված են վճարել, քանի որ այդ պահին նորը ստանալ չեն կարող։






