«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում հայտարարել է, որ Կառավարությունը 100%-ով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում։
«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,– ասել է Ծառուկյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, բայց ոչինչ չի ստացվել։
Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար այդպես էլ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, գյուղատնտեսությունը չի զարգանում, իսկ ժողովրդին պետությունը 20-25 տոկոսով է վարկեր տվել։
Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային` ԲՀԿ ղեկավարը նշել է, որ մարզեր կան, որտեղ թեստեր չկան, ինչն անփորձության հետևանք է։ Նա ասել է նաև, որ ամենաանազնիվ քայլն այն էր, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը փորձեցին գցել ժողովրդի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է քաղաքացիներից ստացած լուսանկարները, տեսանյութերը հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ։






