AM
26 July 2002 - 19:26 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ

Ռուսաստանը համաձայնել է արագացնել իր ռազմակայանների դուրսբերումը Վրաստանից: Ինչպես հաղորդել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Մոսկվայում ընթացող բանակցություններում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կրճատել իր, վրացական Ախալքալաքի եւ Բաթումի քաղաքների մերձակայքում տեղակայված, ռազմակայանների դուրսբերման ժամկետները 14-ից մինչեւ 11 տարի: Մինչդեռ, վրացական կողմը գտնում է, որ ռազմակայնների դուրսբերման գործընթացը կարելի է ավարտել 3 տարվա ընթացքում: