AM
8 Հունիս 2020 - 11:42 AMT

Ոստիկանների և ԱԱԾ աշխատողների համազգեստով պար բեմադրած ռեստորանը 72 ժամով փակվել է

Պարետի որոշմամբ՝ մայիսի 8-ին 72 ժամով դադարեցվել է Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գործող «Վիլլա Հիլս» ռեստորանի աշխատանքը, որտեղ բազմամարդ հարսանիք է եղել, փոխանցում է Factor.am-ը։

Ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների համազգեստով պարային շոու էր ցուցադրվել, որը քննարկումների առիթ էր դարձել համացանցում։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։