AM
9 Հունիս 2020 - 12:09 AMT

Մարզպետ․Գյումրու կարի 2 արտադրամասում բազմաթիվ վարակակիրներ կան

Գյումրու երկու խոշոր կարի արտադրամասում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Այդ մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

«Երկու ընկերությունում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և «Լենտեքսում», և «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- ասել է նա։

Մարզպետի փոխանցմամբ` ընկերություններում աշխատանքները դադարեցված են։ «Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել երկու շաբաթ չաշխատել, իսկ «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։

Բոլոր աշխատակիցներին հստակ ինքնամեկուսացման ցուցում է տրված։ Կոնտակտավորների շրջանակն է ճշտվում, իսկ ընտանիքների անդամները գտնվում են պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների անմիջական հսկողության տակ։

Հունիսի սկզբից Շիրակի մարզում նկատվում է վարակակիրների ու կոնտակտավորների թվի աճ, տնային ինքնամեկուսացման մեջ է գտնվում 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ վիրուսը հաստատված է և ունի անախտանիշ ընթացք։