AM
9 Հունիս 2020 - 16:07 AMT

TI’ME-ի հաճախորդները գնումների դիմաց միավորներ կկուտակեն` վերածելով դրանք զեղչերի

Հունիսի 1-ին TI’ME խանութ-սրահների ցանցը մեկնարկել է իր հավատարմության ծրագիրը։ Այսուհետ TI’ME բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան կուտակել միավորներ իրենց կատարած գնումներից։

Կուտակում կլինի ոչ միայն խանութ-սրահներից, այլև time.am կայքից կատարված գնումներից։ TI’ME Club կուտակային քարտերը տրամադրվում են հետևյալ սկզբունքներով՝

Մինչև 300,000 դրամ գնում կատարած հաճախորդները կստանան 5% կուտակման հնարավորությամբ TI’ME Club քարտեր։

300,000 դրամ և ավելի գնում կատարած հաճախորդները կստանան 10% կուտակման հնարավորությամբ TI’ME Club քարտեր։

Իսկ 1,000,000 դրամի շեմը հատած հաճախորդներին կտրամադրվեն 15% կուտակման հնարավորությամբ TI’ME Club քարտեր։

Կուտակված միավորներով քարտապաննները կարող են գնումներ կատարել G-Shock, PANDORA և TI’ME բոլոր խանութ-սրահներից։