Արարատի մարզում կորոնավիրուսով 1165 վարակակիր է գրանցվել, որոնցից առողջացել է 474-ը, մյուսները կամ ամբուլատոր, կամ հիվանդանոցային բուժում են ստանում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նա հավելել է, որ հունիսի 10-ի դրությամբ գրանցվել է մահվան 17 դեպք, գրում է Aysor.am-ը։
Մարզպետը միաժամանակ տեղեկացրել է, որ Արտաշատի ԲԿ-ում կարող են սպասարկել մոտ 125, Վեդիի ԲԿ-ում՝ 100 հիվանդի:
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 428-ով: Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։ Դուրս է գրվել ևս 775 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։






