AM
10 Հունիս 2020 - 12:09 AMT

Լոռիում կորոնավիրուսի ընդհանուր 302 դեպք կա

Լոռու մարզում հունիսի 10-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված 302 քաղաքացի, 72 մարդ բուժվել է, 4 մահ է եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ և ինքնամեկուսացման մեջ են, գրում է Aysor.am-ը։

«Թեստավորվել է 300 աշխատակից», – հավելել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչև օրս վարակակիրներ չկային: