Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական:
Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ. «Կարգադրում եմ. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ Ղուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղուլյանը հրաժարվել է Արցախի խորհրդարանի պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ։






