AM
15 Հունիս 2020 - 06:50 AMT

Նախարար․ Նորք-Մարաշում վարակի դեպքերը շատ-շատ են

Երևանի Նորք-Մարաշ համայնքում կորոնավիրուսով վարակի բազմաթիվ դեպքեր կան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ժարունակելով իրազեկման աշխատանքները։

«Ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը»,-գրել է նախարարը, նշելով վարակման հասցեներից մեկը՝ Նորք-Մարաշ, Նորք 7 փողոց:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր , որ այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն՝ արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ: