AM
26 July 2002 - 18:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները կուսումնասիրեն Աստվածաշունչը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հաղորդել «World Vision Armenia» ծրագրերի ղեկավար Լուսինե Հեյսը: Նրա խոսքերով, «Քրիստոսը` երեխաներին» խորագրով նախագիծը արդեն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հավանությանը: Համապատասխան դասագրքերը եւ դիդակտիկ նյութերը, մշակված «World Vision» միջազգային կազմակերպության կողմից, մոտ ժամանակներս կթարգմանվեն հայերեն: Ինչպես հաղորդել է Լ.Հեյսը, ուսումնական պլանը, որը ներկայումս օգտագործվում է Ռուսաստանի դպրոցներում, հատուկ կհարմարեցվի Հայ առաքելական եկեղեցու առանձնահատկություններին: