Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկներն արդեն անցել են աշխատանքի 3 ԲԿ-ում, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:
Նշվում է, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության համագործակցությամբ:
Բժիշկները ՀՀ են ժամանել հունիսի 14-ին։






