Ավանում մի շարք քաղաքացիներ ճանապարհից հրելով հեռացրել են «Մուլտի Գրուպ»-ի բեռնատարները, որոնք փակել էին Աճառյան փողոցը։
Տեսանյութն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատերեր Դավիթ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Երևանի մի քանի փողոց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բեռնատարներով ու ավտոբուսով փակվել էին, սահմանափակելով երթևեկությունը, մինչ ԱԺ-ն քննարկում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր ու բաց թողնվել։






