Ժամը 13։30-ի դրությամբ ոստիկանության աշխատակիցներն Ազգային ժողովի մոտակայքից բերման են ենթարկել 154 քաղաքացու, հայտնել են կառույցի լրատվական ծառայությունից, փոխանցում է Aysor.am-ը։
Հունիսի 15-ին ԱԺ-ում քննարկվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
ԱԺ հարակից տարածքում Ծառուկյանի համակիրները բողոքի ակցիաներ են իրականացնում:






