AM
18 Հունիս 2020 - 06:10 AMT

Վարչապետ․ Covid-19-ի 665 նոր դեպք կա, դիմակ զանգվածաբար չեք կրում

Հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 665 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդիկ զանգվածաբար շարունակում են դիմակ չկրել:

«Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը:

Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- ասվում է գրառման մեջ:

Հունիսի 17-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։

ՀՀ-ում դիմակ կրելը պարտադիր է, չկրելու համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։ Հունիսի 17-ից պարտադիր է նաև անձնագրի առկայությունը, որի բացակայության համար ևս 10,000 դրամ տուգանք է սահմանված։