Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին․
1️․Կենտրոն – թիվ 1
2️․ Արաբկիր – թիվ 25, թիվ 31
3️․ Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
4️․ Ավան – թիվ 52
5️․ Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
6️․ Էրեբունի – թիվ 64, թիվ 66
7️․ Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
8️․ Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
9️․ Նորք-Մարաշ – թիվ 122
1️0․ Նուբարաշեն – թիվ 125
1️1․ Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
1️2․ Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։
Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։






