AM
22 Հունիս 2020 - 06:33 AMT

Հունիսի 28-ին Երևան-Վորոնեժ հատուկ չվերթ կիրականացնի

Հունիսի 28-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Դրան կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, կամ հերթագրվել կայքի միջոցով։

Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՌԴ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել պաշտոնական կայքից: