AM
25 Հունիս 2020 - 16:07 AMT

Հայկ Գևորգյանը «Իմ քայլից» ևս վարակվել է կորոնավիրուսով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը հաստատել է նրա որդի Վահագնը։

Պատգամավորը պատմել է ՀԺ-ին, որ ինքնազգացողությունը լավ է։

Գևորգյանն ԱԺ-ում վարակված 5-րդ պատգամավորն է։ Կորոնավիրուս էր հաստատվել «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի և ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մոտ: