AM
26 Հունիս 2020 - 06:41 AMT

ԲՀԿ-ն դիմումը ՍԴ է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ալյանս» կուսակցությունն ԱԺ-ում իր ներկայացուցիչ Ուրիխանյանին լիազորվել է իր կողմից ստորագրել ձևաթուղթը։

ՍԴ դիմելու համար պահանջում է պատգամավորների 1/5-րդ մասի ստորագրությունը` շրջանառվում էր 27 թիվը, սակայն ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդը կազմում է 26.4, որը կարելի է մեկնաբանել որպես 26 անհրաժեշտ ստորագրություն։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։