AM
26 Հունիս 2020 - 18:21 AMT

Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է

Մարզահամերգային համալիրի ու Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Հրդեհը տեսանելի է Երևանի տարբեր հատվածներից։

Տեղում աշխատում են ԱԻՆ մարտական հաշվարկները։

Հրդեհին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էրևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,- նշել է նա։

Տեսանյութը՝ Կարեն Վրթանեսյանի ՖԲ-էջից