AM
30 Հունիս 2020 - 06:57 AMT

Արտաշատում Covid-19-ից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել ԲԿ-ի պատուհանից․ Վիճակը ծանր է

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից, նրա վիճակը ծանր է, փոխանցում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»,- գրել է նա։

Պացիենտը ԲԿ է ընդունվել հունիսի 29-ին: