Հունիսի 30-ին՝ ժամը 14:33-ին, Ճամբարակից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։






