AM
30 Հունիս 2020 - 12:53 AMT

Ֆրանսիայի դեսպանությունը վերսկսում է վիզայի դիմումների ընդունումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսում է վիզաների ծառայության գործունեությունը։

Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`

– ուսում,

– հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,

– հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որ դիմողը երկար ժամանակով (90 օրից ավելի) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով՝ նախօրոք այն վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն` պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում Attestation de déplacement et de voyage էջում ստուգել Ֆրանսիա մուտք գործելու իրավասությունը: