AM
1 Հուլիս 2020 - 06:58 AMT

Շենգավիթի նոր պուրակի լուսատուներն արևային էներգիայով կաշխատեն

Շենգավիթի նոր պուրակի լուսատուներն արևային էներգիայով կաշխատեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Շենգավիթ վարչական շրջանում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի արեվային էներգիայով աշխատող լուսադիոդային լուսատուներով: Երևան՝ արևային համայնք», – ասվում է գրառման մեջ։