AM
1 Հուլիս 2020 - 15:09 AMT

Շորժա-Վարդենիս ճանապարհը hիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին անգամ այստեղ շինաշխատանքներ են իրականացվել 1990-ականներին: Երկարությունը՝ 20 կիլոմետր։ Արժեքը՝ 1,8 միլիարդ դրամ»,- ասվում է գրառման մեջ։

Փոխվարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։

2020-ին նախատեսված է 250 կմ ճանապարհների հիմնանորոգում: