Հուլիսի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում անցկացվում է միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Դրան մասնակցում են ամենամեծ թվով դիմորդմերը՝ 5412։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քննության ընթացքին հետևում է Կապանում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեսյբուքյան իր էջում։
Քննական 47 կենտրոնից գործում է 46-ը: Պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները՝ դիմորդները ջերմաչափվում են, պահպանում սոցիալական հեռավորությունը, կրում դիմակ և ձեռնոց։
Միասնական քննություններն անցկացվում են հուլիսի 2-8-ը։ Այս տարի համավարակվոր պայմանավորված դիմորդները հանձնում են ընդունելության մեկ քննություն:






