AM
25 July 2002 - 16:55 AMT

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ավստրիայի մայրաքաղաքում անցնում է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների երկօրյա խորհրդակցությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, միջնորդները կքննարկեն այն հարցերը, որոնք կլինեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անձնական ներկայացուցիչների հուլիսի 29-30-ը Պրահայում կայանալիք հանդիպման օրակարգում: Համանախագահները կքննարկեն նաեւ երկու պետությունների ղեկավարների առաջիկայում կայանալիք հանդիպման հետ կապված հարցեր: