AM
8 Հուլիս 2020 - 06:33 AMT

ՀՀ-ից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Հուլիսի 7-ին Ural Airlines ավիաընկերությունը Երևան-Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի ուղղություններով չարտերային թռիչքներ է արել, որոնցով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը: Պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է մեկնել2167 մարդ:

Թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում։