AM
11 July 2020 - 11:48 AMT

Էմինեմը նոր երգում քննադատում է դիմակ չկրողներին

Ռեփեր Էմինեմը նոր սինգլ է թողարկել Քիդ Քադիի հետ գործակցությամբ, որում անդրադարձել է նրանց, ովքեր չեն ցանկանում կորոնավիրուսի օրերին դիմակ կրել։

«Նրանք չեն ուզում կրել դիմակ և հազում են․․․ հիմա ես գրողի տարած դագաղում եմ՝ ձեր հազալու պատճառով»,- ասվում է երգում։

Ռեփերները սինգլում անդրադարձել են մի շարք թեմաների՝ ռասայական խտրականությունից մինչև կորոնավիրուսն ու ոստիկանության դաժանությունները: