Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, մտադիր է քննարկել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է ինքը Տրուբնիկովը, որը գտնվում է Վաշինգտոնում աշխատանքային այցով: Նշենք, որ ռուսաստանցի դիվանագետը հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման խնդիրը օրերս քննարկել է Իրանի ղեկավարության հետ: