AM
16 Հուլիս 2020 - 12:36 AMT

Ադրբեջանը նորից հարվածային ԱԹՍ-ներ է կիրառում, նաև՝ բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանը՝ կրկին խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ։

«Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»,- նշում են ՊՆ-ից։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի։ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։