Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են LOGOS EXPO Center-ում 2009թ. մարտի 21-23-ը Եր-անում, Նկարիչների Միության ցուցասրահում կկայանա «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» չորորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ըստ LOGOS EXPO Center-ի, «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» ցուցահանդեսը, դա հերթական քայլն է Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ներգրավել բարձրակարգ արտադրողների – մասնագետների, խթանել նորարական գաղափարների առաջխաղացումը, արդյունավետ օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, պոլիգրաֆիայի, գովազդի, դիզայնի – փաթեթավորման բնագավառներում, բարելավել հրատարակչություններում դիզայնի որակը, ամրապնդել կապը արտադրողների – դիզայն-ստուդիաների միջ-»:
«Միջազգային մրցակցությունը այսօր բարձր պահանջներ է պարտադրում այն կազմակերպություններին – ընկերություններին, որոնք զբաղվում են պոլիգրաֆիայով – դիզայնով: Նման իրավիճակում մասնագետները արդիական ինֆորմացիայի – նոր գաղափարների ու փորձի փոխանակման կարիք ունեն: Արտասահմանյան արտադրողների ու մատակարարների մասնակցությունը հնարավորություն կտա տեղական կազմակերպություններին ծանոթանալու այս ոլորտի նորարական ձեռքբերումների – նոր տեխնոլոգիաների հետ: «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» ցուցահանդեսը դա մասնագետների գործնական շփման համար արդյունավետ պլատֆորմա է, որտեղ հաստատվում է աճի առաջընթացը – ցուցադրվում են նորույթներ»,- LOGOS EXPO Center-ի հաղորդման մեջ: