Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերվանից պահպանվում է հարաբերական անդորր։ ՀՀ զինված ուժերը արձագանքում են միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 183 կրակոց:
Սոթք, Արտանիշ ուղղությամբ մարտական դիրքերի ուղղությամբ կրակել է 2 անգամ,Մովսեսի, Այգեպարի, Վազաշենի, Դովեղի, Բարեկամավանի ուղղությամբ մարտական դիրքերի ուղղությամբ՝ 9 անգամ, Երասխի, Չիվայի, Զանգակատան ուղղությամբ մարտական դիրքերի՝ 6 անգամ:
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:
Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ից սկսած հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։