Պարտադիր ժամկետային զինծառայողները կզորացրվեն ըստ ժամանակացույցի, Պաշտպանության նախարարությունը մերժել է ծառայությունը շարունակելու՝ տղաների դիմումները, հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։
«Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում՝ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչև սահմանային իրավիճակը հանդարտվի։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է՝ դիմումները չեն բավարարվի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի»,- ասվում է հրապարակման մեջ։
Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։






