Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,254-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը համեմատաբար քիչ թեստ է արվել՝ 1000-ից մի փոքր ավելի:
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել են կորոնավիրուսից, 6-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 662 դեպք կա, այլ պատճառով՝ 215։
Ապաքինվել է ևս 704 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,206 է։ Փաստացի բուժվողները 10,171-ն են։
Ընդհանուր առմամբ, 148,180 թեստ է արվել։