Հուլիսի սկզբին ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իրանից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկել և կասկածյալին ՀՀ սահմանը հատելուց հետո վնասազերծվել և կալանավորվել են։
Համապատասխան ստորաբաժանումները մեկնել են Սյունիք և հուլիսի 10-ի երեկոյան դարանակալել նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատել են զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որն անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում։
Կասկածյալը զինված է եղել։ Անտառից դուրս գալուն նրան վնասազերծել են։ Տղամարդն ազգությամբ ադրբեջանցի, Իրանի 24-ամյա քաղաքացի է եղել։ Նրա մոտ հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Տղամարդը կալանավորվել է։ Քննությունը շարունակվում է։






