AM
21 Հուլիս 2020 - 13:13 AMT

Մարզերը շտապօգնության 21 գծային ՈւԱԶ կստանան

21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է բաշխվելու ՀՀ մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին։ Այս մասին Facebook-ում հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը»- նշվում է հայտարարության մեջ: