AM
23 Հուլիս 2020 - 06:52 AMT

ՍԴ դատավորի պաշտոնում կառաջարդվի Վահրամ Ավետիսյանը

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրելու Վահրամ Ավետիսյանին: Հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում:

Ավետիսյանն իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր է։ Նա տարբեր տարիներին եղել է ՀՀ ԳԴ Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ, ՀՀ ԳԴ օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ, հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ: 2013-ի հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։

Հունիսի 22-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում մվերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունների դադարեցում։ ՀՀ նախագահը հրաժարվել էր ստորագրել օրենքի նախագիծը, նրա փոխարեն ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։