Հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքների ընթացքում արտապլանային կարգով իրականացվում են Տավուշում ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակի ամբողջական փաստագրության և օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։
Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։
Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը` Տավուշում, մեկը` Արցախում։






