Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ Լուրը հայտնել է դպրոցը Facebook-ում։
Ուսուցչուհին ապրում է Չինչին գյուղում։ Նա գալիս է Ներքին Կարմիրաղբյուր դասացվանդելու։
Տավուշում հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծված բնակավայրերի թվում է նաև Ներքին Կարմիրաղբյուրը։ Կառավարությունը հուլիսի 23-ին որոշել է 25 մլն դրամ տրամադրել Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնման համար։
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Երևանից 192 կմ հեռավորության վրա է, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 59: Այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են:






