ՀՀ-ում հուլիսի 20-ի դրությամբ թոքերի արհեստական օդափոխության 493 սարք կա, PanARMENIAN.Net-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։
2020-ի ընթացքում ձեռք բերված արհեստական օդափոխության սարքերը Չինաստանի և Շվեյցարիայի արտադրության են:
Նախարարությունից հայտնել են նաև, որ ընթացիկ տարում ռուսական արտադրության ԹԱՕ սարքեր ձեռք չեն բերել:
Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։